Թրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան
2 hours ago
1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և դրա կարգավորման հնարավորությունները, քան եվրոպացի առաջնորդները։ Նման կարծիք է հայտնել Սիրիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Ֆորդը։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ հույս ունի հասնել ուկրաինական հակամարտության կարգավորման լայնածավալ համաձայնագրի, որը կարող է ընդգրկել ամբողջ Եվրոպան և դուրս գալ Ուկրաինայի սահմաններից։
«Թրամփը շատ ավելի լավ է հասկանում իրավիճակը, քան կաղապարված մտածողությամբ, համառ և պատերազմի ձգտող եվրոպացիները»,- նշել է Ֆորդը ՌԻԱ Նբվոստիինտված հարցազրույցում։




















