top of page

Քաղաքական մոտիվացիայով մասնավոր սեփականության ինստիտուտի դեմ հարձակում գործելը վատ հետևանքների է բերելու. Զուրաբյանը՝ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ

  • 5 days ago
  • 1 min read

«Փաշինյանի Հայաստանում օրենքը, Սահմանադրությունը չեն հարգվում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «շատ շուտով Ծառուկյան-ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը կոտրվելու է՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին»։

Զուրաբյանը նշեց, որ մարդիկ, որոնք սկսում են վտանգ ներկայացնել Փաշինյանին, Փաշինյանը գնում է  այդ մարդկանց ձերբակալելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ճանապարհով։

«Նույնը Գագիկ Ծառուկյանի պարագայում է։ Մինչև այս մարդը Նիկոլի հաշվարկով իրեն վտանգ չէր ներկայացնում, ամեն ինչ հանգիստ էր, հենց սկսեց վտանգ ներկայացնել, անցնում է  հաշվեհարդարի։

Այս պրակտիկան նշանակում է  մի բան՝ Փաշինյանը ոչ Սահմանադրություն, ոչ էլ օրենք է ճանաչում։

Սրա հետևանքներն էլ են ծանր լինելու ներդրումային առումով։ Եթե պետությունը կարող է  այսպես զուտ քաղաքական մոտիվացիայով հարձակում գործել մասնավոր սեփականության ինստիտուտի դեմ, դա վատ հետևանքների է  բերելու»,- ասաց նա։ 

 
 
1/3573
bottom of page