top of page

Մայիսի 28-ին ժամը 07։00-ից 15։00-ն Երևանում կլինեն երթևեկության սահմանափակումներ

  • 7 hours ago
  • 1 min read

Մայիսի 28-ին ժամը 07։00-ից 15։00-ն Երևանում կլինեն երթևեկության սահմանափակումներ։

Մասնավորապես՝

Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց ճանապարհահատվածը,

Հանրապետության հրապարակը և հրապարակ մուտք գործող փողոցները,

Ամիրյան փողոց- Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց -Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - Աթենքի փողոց հատվածը,

Շահումյան հրապարակից Խորենացու փողոց - Ագաթանգեղոսի փողոց հատվածը,

Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց հատվածը, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա - Մհեր Մկրտչյանի փողոց - Խորենացու փողոց - Իտալիայի փողոց - նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը,

Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը,

Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամի, Նալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալյա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսն՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները:

Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա - Քրիստափոր խաչմերուկ ճանապարհահատվածը փակ կլինի մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։ 

 
 
1/3580
bottom of page