«Հրդեհը դեպի «Դիլիջան» ազգային պարկ է առաջանում»․ Նարինե Կիրակոսյան
- Armen Sukiasyan

- 8 hours ago
- 1 min read

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հրդեհը դեպի Դիլիջան ազգային պարկ է առաջանում.
Ըստ վերջին 24 ժամում արված NASA-ի և Greenpeace-ի արբանյակային տվյալների՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի նախալեռնային և լեռնային գոտիներում հրդեհները ոչ միայն չեն մարվել, այլ ավելի են տարածվում։
Երկու շաբաթից ավել տևող հրդեհները խոտհարներից սկսել են անցնել անտառածածկ տարածքներ։ Լոռվա և Տավուշի սահմանային գոտում էլ կրակը շարժվում է դեպի Դիլիջան ազգային պարկ։
Նման իրավիճակում պետական մարմինները պարտավոր են բոլոր ռեսուրսներն ուղղել հրդեհաշիջման աշխատանքերի վրա և գործել արտակարգ իրավիճակների ռեժիմով»։




















