«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել
- Armen Sukiasyan

- 2 days ago
- 1 min read

Ժողովից հետո մենք տեղեկացանք, որ ՀԱԵ վերնախավի դիրքորոշումը բավականին կոշտ է եղել` որոշվել է չգնալ ոչ մի կոմպրոմիսի եւ պատարագի կարգի խախտումները չներել: Նման խախտումներ կատարած քահանաներն ու պատարագներին ներկա գտնված թեմերի առաջնորդները եթե զղջման չգնան, կարգալույծ կարվեն: Հիմա բոլորը սպասում են նրանց զղջման հայտարարություններին:
Կարգազանց սրբազանները շատ խեղճացած են եղել, հասկացել են, որ կոպիտ սխալ են թույլ տվել: Նախ, որովհետեւ հանրային մեծ պարսավանքի արժանացան, ապա՝ որովհետեւ ՀԱԵ վերնախավը զիջումների չի գնալու՝ հասկանալով, որ զիջում՝ նշանակում է Եկեղեցու կազմաքանդում եւ Վեհափառի հրաժարական:




















