Արտադրական տեղամասերից դուրս բռնկված հրդեհը մարվել է
- Nov 29, 2025
- 1 min read

Նոյեմբերի 29-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում։ Այրվել է չշահագործվող, ինչպես նաև քանդման և ենթակառուցվածքների ապամոնտաժման փուլում գտնվող նախկին արտադրամասերից մեկը։
Հրդեհը տևել է շուրջ 50 րոպե․ ժամը 19:50-ի սահմաններում այն մեկուսացվել է, իսկ մոտ 20 րոպե անց ամբողջությամբ մարվել։
Հրդեհի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։




















