top of page

Ես կշարունակեմ բարձրաձայն խոսել պшտերազմի դեմ. Լևոն XIV

  • 1 hour ago
  • 1 min read

Ես մտադիր եմ շարունակել բարձրաձայնել պատերազմի դեմ: Reuters-ին տված հարցազրույցում ասել է Հռոմի պապ Լևոն XIV-ը՝ իր հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղղակի հարձակումից հետո:

«Ես կշարունակեմ բարձրաձայն խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, երկխոսությունը և պետությունների միջև բազմակողմ հարաբերությունները՝ խնդիրների արդարացի լուծումներ գտնելու համար»,- ասել է նա:

Լևոնը, ով ծնունդով Չիկագոյից է, վերջին շաբաթներին հանդես է եկել որպես Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի խիստ քննադատ և շաբաթ օրը խաղաղության կոչի ժամանակ դատապարտել է պատերազմի խելագարությունը:

Թրամփը, ի պատասխան պապի քննադատություններին՝ ուղղված ինչպես հակամարտությանը, այնպես էլ Սպիտակ տան կոշտ ներգաղթային քաղաքականությանը, կիրակի ուշ երեկոյան հայտարարել էր, որ Լևոնը սարսափելի է:

«Լևոն պապը թույլ է հանցավորության դեմ պայքարում և սարսափելի՝ արտաքին քաղաքականության հարցերում»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում արված գրառման մեջ:

 
 
1/3473
bottom of page