top of page

«Ուկրաինան դեռևս ԱՄՆ-ի հետ չի համաձայնեցրել Դոնբասի, Զապորոժիեի ԱԷԿ-ի ֆինանսավորման հարցերը». Զելենսկի

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 5 hours ago
  • 1 min read
ree

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքների շրջանակում ԱՄՆ-ի հետ դեռևս չհամաձայնեցված հարցերի թվում են Դոնբասի տարածքների նկատմամբ վերահսկողության հարցը, Էներգոդար քաղաքում գտնվող Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի վերահսկողությունն ու դրա շահագործումը, ինչպես նաև ֆինանսավորման հարցը, մասնավորապես՝ փոխհատուցման վարկի մեխանիզմի միջոցով։

«Ինչ վերաբերում է զգայուն հարցերին, որոնց շուրջ մենք քննարկումներ ենք ունեցել Միացյալ Նահանգների հետ, այո՛, Դոնբասը հարց է, որը լուծված չէ, մեր մոտեցումները տարբեր են։ Ատոմային էլեկտրակայանը, որը օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից, չի աշխատում, ավերված է, սակայն պետք է աշխատի, էլեկտրաէներգիա արտադրի․ դա մեր կայանն է, մեր իրավունքներն են, և այս հարցը դեռ լուծված չէ։ Ֆինանսական հարցը նույնպես մնում է բաց»,- ասել է Զելենսկին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

 
 
1/3200
bottom of page