top of page

Ռուսաստանում շատ են մտածում՝ բա հայ ժողովուրդն ի՞նչ կմտածի մեր մասին. Քոչարյան

  • 2 minutes ago
  • 1 min read

Ռուսաստանում կա մեր ընդհանուր անցյալից եկած սենտիմենտալ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ։ Այս մասին փոդքասթի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։



«Ռուսաստանում շատ են մտածում՝ բա հայ ժողովուրդն ի՞նչ կմտածի մեր մասին։ Օրինակ Թրամփն իր քաղաքականության մեջ, երբ Կանադայի վրա «նայեզդներ» է անում, նա չի մտածում, թե կանադացին ինչ կմտածի իր մասին, նա չոր հաշվարկների մեջ է։ Ես մեկ–մեկ մտածում եմ՝ եթե Ռուսաստանը մտնի այդ չոր պրագմատիկ հաշվարկի մեջ, և սկսի այնպիսի քայլեր անել, ինչպես Թրամփն է անում Կանադայի ու Մեքսիկայի նկատմամբ, ոնց է իր գործընկերների վրա 100 տոկոս տարիֆներ դնում։



Իսկ Ռուսաստանը մեր հանդեպ որոշակի սենտիմենտալություն ունի, ու լավ է որ դա կա։ Եթե դա չլինի, այն շպագատները, որ մեր իշխանությունն անում է շատ թանկ կնստեն Հայաստանի վրա»,–ասաց նա։

 
 
1/3405
bottom of page