top of page

Իրանի տարածքային ջրերի վրա ԱՄՆ-ի ԱԹՍ է խnցվել

  • 60 minutes ago
  • 1 min read

Ամերիկյան MQ1 անօդաչու թռչող սարքը խախտել է օդային տարածքը Իրանի տարածքային ջրերի վրա: ՀՕՊ ուժերը խոցել են այն, ասված է ԻՀՊԿ տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը։

«Այսօր վաղ առավոտյան ԱՄՆ բանակի MQ1 անօդաչու թռչող սարքը, որը ներխուժել էր Իրանի տարածքային ջրեր՝ թշնամական գործողություն իրականացնելու մտադրությամբ, անմիջապես հայտնաբերվել և խոցվել է ԻՀՊԿ ժամանակակից ՀՕՊ համակարգի հրթիռներով ու վայր գցվել»,- ասված է Tasnim գործակալության հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ:

ԻՀՊԿ-ում նշել են, որ Իրանի տարածքային ջրերի վրայի օդային տարածքը գտնվում է լիակատար վերահսկողության տակ, և դրա ցանկացած խախտմանը կտրվի վճռական պատասխան։

 
 
1/3588
bottom of page