top of page

Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ փոխշահավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում. Փաշինյան

  • 10 hours ago
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգին՝ Ազգային օրվա առիթով:

Ուղերձում նշված է.



«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային օրվա առիթով։



Հայաստանը բարձր է գնահատում Սինգապուրի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։



Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ փոխշահավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկայում կկարողանանք որակական նոր ազդակ հաղորդել Հայաստան-Սինգապուր միջպետական հարաբերություններին՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների։



Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Սինգապուրի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և շարունակական առաջընթաց»:


 

 
 
1/3720
bottom of page