top of page

Այ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն է «քյnթակել», դու սուս փուս կուլ ես տվել. տո լավ էլ ուժեղ իրենց պահեցին, հաստատ քեզնից հազարապատիկ. Զուրաբյանը՝ Փաշինյանին

1 hour ago
1 min read

Այ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն է «քյnթակել», դու սուս փուս կուլ ես տվել. տո լավ էլ ուժեղ իրենց պահեցին, հաստատ քեզնից հազարապատիկ: Գրել է ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Ալիևյան օմոնը հայաստանի խորհրդարանում: Փաշինյանը`տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմություն անդրդվելի է, տեսնելով, որ զանգվածային ձերբակալությունները, սարքած գործերը ոչ մի ազդեցությունյուն չեն ունենում, որոշել ա կոտրել ընդդիմադիրներին հենց Ազգային Ժողովում ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ:

Ռուբինյանի կողմից ընդմիջում չհայտարարելը և «Ենի Էրմենիստան» իշխող կուսակցության պատգամավորների կոորդինացված և ակնհայտաբար նախօրոք մշակված գործողությունները ցույց են տալիս, որ մենք գործ ունենք Հայաստանի խորհրդարանում ալիևյան ՕՄՈՆ-ի հատուկ գործողության հետ, որի նպատակն էր ընկճել ընդդիմությանը և ստանալ սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ ձայները:

Բայց սրանց գյադայությունը ուղղակի նոր ռեկորդներ է սահմանում:

Շրջապատված ոստիկանությամբ, ԱԱԾ-ով, քննչական մարմիններով, բոլոր մակարդակների պետական ապարատով, ապօրինաբար օգտագործելով այդ բոլոր պետական մարմինների լծակները ընդդիմախոսներին զանվածաբար կալանավորելու, նրանց դեմ սարքած գործերով հալածանքներ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում անգամ արտադատարանական ֆիզիկական հաշվեհարդարներ կատարելու նպատակով, Փաշինյանը իրեն թույլ ա տալիս իջնել գյադայական հակապետական ցինիզմի մակարդակի:

Այ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս փուս կուլ ես տվել: Հիմա փոխանակ դատապարտեիր բռնությունը խորհրդարանում, ախրաննիկների հետևում պատսպարված` հլա մի հատ էլ հիանում ես ժողովրդավարական ազատությունների վրա քո խունվեյբինների գործած հարձակումով:

Տո լավ էլ ուժեղ իրենց պահեցին, հաստատ քեզնից հազարապատիկ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Փաշինյանը գրել էր, «Ես գիտեի, գոնե, ֆիզիկապես են ուժեղ: Փաստորեն՝ չէ»:


 
 
1/3869
bottom of page