top of page

Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ երկու ընկերուհիների միջև վիճшբանության ընթացքում 15-ամյա աղջիկը կտրnղ-ծակnղ առարկայով վնաuվածք է պատճառել ընկերուհուն

2 hours ago
1 min read

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ մի աղջիկ վնասվածք է ստացել։

Նախնական տեղեկություններով՝ երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով քերծվածքի տեսքով վնասվածք է պատճառել ընկերուհուն։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։

Վնասվածք ստացած աղջկա առողջական վիճակը գնահատվել է բավարար. ստացել է առաջնային բուժօգնություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

 
 
1/3894
bottom of page