top of page

Նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվшն մասին

6 hours ago
1 min read

Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ խոսելով այսօր առավոտյան քրեակատարողական հիմնարկում «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին:

«Ուզում եմ ցավակցել մահացածի ընտանիքի անդամներին և ընկերներին: Ցավոք սրտի,նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում:  Կոնկերտ այս մահվան դեպքի մասին միայն կասեմ, որ տեղի է ունեցել սրտի կանգ: Հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին չի բարձրաձայնվել: Անձը չի ունեցել ինքնազգացողության վատացում, այսօր առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից, բուժակն այցելել է, զննություն է կատարվել, հետո կարճ ժամանակ անց շտապօգնություն է կանչվել, ապա գրանցվել է սրտի կանգ»,- նշել է Գալյանը:

Նախարարը հավելել է, որ այս մահվան դեպքը այս տարվա ընթացքում չորրորդն է:

«Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ,  ինչպես ցավում ենք յուրաքանչյուր մահվան դեպքի հետ կապված: Նախորդ տարվա ընթացքում 20-ից ավելի մահվան դեպք է տեղի ունեցել, այս տարի սա արդեն մահվան 4-րդ դեպքն է: Այնպես է ստացվում, որ մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ, երբեմն գտնվում են անազատության մեջ»,- ասել է Սրբուհի Գալյանը:


 
 
1/3894
bottom of page