top of page

Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմին

  • 1 day ago
  • 1 min read

Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Ջերմուկ քաղաքում գործող «Օլիմպիա» առողջարան, որտեղ  հայտնաբերել են երեխայի մարմին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված վայր է մեկնել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Բաբայանի գլխավորությամբ։



Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա Ս․ Կ․-ն է, ով նույն օրը «Օլիմպիա» առողջարանի համարներից մեկի սենյակի մուտքի մոտ ինքնազգացողությունը կտրուկ վատանալու հետևանքով հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։



Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։



Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
 
1/3652
bottom of page