Խոշոր հրդեհ Ֆրունզե Դովլաթյան փողոցում
- 3 minutes ago
- 1 min read

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 24-ին, ժամը 18։55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնումեն, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին, մարվել՝ 19:48-ին: Մասամբ այրվել է մեկհարկանի տունը (120 քմ) և տանիքը: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ: Տուժածներ չկան:




















