Հայաստան–Իրան երկաթուղին Ագարակը կվերածի խոշոր հանգույցի․ Զուրաբյան
- 4h
- 1 min read

Հայաստանն ու Իրանն ուղիղ կապող երկաթգծի կառուցման դեպքում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը կդառնա երկու երկրները միավորող դարպաս և կվերածվի շատ մեծ ու կարևոր հանգույցի, ինչը թույլ կտա ընդլայնել քաղաքի բնակիչների տնտեսական հնարավորությունները։ Այս մասին «Facebook»-ի իր էջում մայիսի 27-ին հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Նա հավելել է, որ Ագարակում և Մեղրիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ կուսակցության ներկայացուցիչները շեշտը դրել են այն ռազմավարական գործիքի վրա, որը պետք է ապահովի Հայաստանի ինքնիշխան խաղաղությունը։




















