top of page

«Հրապարակ»․ Նախկին նախագահների հետ կապի մեջ է

  • 28 minutes ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բավականին հաճախակի հանդիպումներ է ունենում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Նախկին նախագահն ինքն է այցելում Վեհափառին, նրանք առանձնանում են եւ ամեն անգամ մոտ 2 ժամ զրուցում:

Բնականաբար, քննարկում են երկրում տիրող իրավիճակը, քաղաքական հետապնդումները, Եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություները, ընդդիմության անելիքները: Ամենայն հայոց կաթողիկոսը, մեր տեղեկություններով, ՀՀ երեք նախկին նախագահների հետ էլ սերտ կապեր է պահում` պարբերաբար հանդիպում կամ հեռախոսազրույցներ է ունենում նրանց հետ:

 
 
1/3766
bottom of page