top of page

Մեր ապագա սերունդները պետք է ժառանգեն իրենց հաղթանակած նախնիների բնավորությունը․ Պուտին

  • 14 hours ago
  • 1 min read
Մեր ապագա սերունդները պետք է ժառանգեն իրենց հաղթանակած նախնիների բնավորությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Մեր ապագա սերունդները պետք է ժառանգեն իրենց հաղթանակած նախնիների բնավորությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի «Հաղթանակ» կազմկոմիտեի նիստի ժամանակ նա նշել է, որ պատմական ճշմարտության և հիշողության պահպանումը պետական ​​քաղաքականության կարևորագույն ոլորտ է։

«Մենք անընդհատ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այն հիմնված է նախորդ սերունդների հերոսական գործերի և նվաճումների վրա, որոնք մեծ նշանակություն ունեն երկրի և հասարակության միասնության ամրապնդման և նոր սերունդների դաստիարակության համար։ Սրանք հաղթողների արժեքներն են, բարոյական ուղեցույցները և բնավորությունը, որոնք մեր երեխաներն ու թոռները պետք է ժառանգեն և պահպանեն»,-ասել է Պուտինը։

Նա նշել է, որ այս հարցում նշանակալի դեր են խաղում պատմական օրինակները, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ներքին ճակատում հաղթանակ կերտած 14 և 15 տարեկան տղաների և աղջիկների հերոսությունը։


 
 
1/3766
bottom of page