Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագшնձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
10 hours ago
1 min read

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ալիկ Սիամանթոյի Գևորգյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել
12 անշարժ գույք, որից 5-ը՝ Երևան քաղաքում, 7-ը՝ Արմավիրի մարզում.
2 տրանսպորտային միջոց.
1 իրավաբանական անձում մասնակցություն.
65 միլիոն 896 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:




















