top of page

Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունն ու մատնանշել թիրախային ուղղությունները

8 hours ago
1 min read
Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի, գրասենյակների ու հանձնախմբերի ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի պետական նախարարը և Մարդու իրավունքների պաշտպանը։
Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի, գրասենյակների ու հանձնախմբերի ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի պետական նախարարը և Մարդու իրավունքների պաշտպանը։

Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը կարևորել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների ծավալած աշխատանքը։ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր հերթին ընդգծել է, որ Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ կառույցի գործունեության առանցքում, և այդ ուղղությամբ հետևողական աշխատանքները կրում են երկարաժամկետ ու անփոփոխ բնույթ։ Նա նաև մատնանշել է Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտությունը։

  • Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարությունն ու մատնանշել հետևյալ թիրախային ուղղությունները.

  • Հավաքական վերադարձի իրավունք. Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանություն, այդ թվում՝ միջազգային հուսալի երաշխիքների առկայությամբ հավաքական վերադարձի իրավունքի իրացում։

  • Գերիների ազատ արձակում. Ադրբեջանում պահվող հայազգի գերիների և պատանդների շուտափույթ ազատ արձակման հարցի առաջմղում

  • Մշակութային ժառանգության պաշտպանություն. Արցախի մշակութային ու պատմական ժառանգության պահպանություն և Ադրբեջանի կողմից հայկական հետքի ոչնչացման քաղաքականության հակազդում

  • Սոցիալ-կրթական աջակցություն. Բռնի տեղահանված արցախցիներին կենցաղային, սոցիալական և կրթական աջակցության ցուցաբերման մեխանիզմների ընդլայնում։

Քննարկման ավարտին կողմերը կարևորել են համատեղ ջանքերի շարունակականությունն ու փոխգործակցությունը։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների դերակատարությունը և ընդգծել նմանօրինակ հանդիպումների նշանակությունը՝ առաջիկա աշխատանքներն առավել արդյունավետ համակարգելու գործում։


 
 
1/3810
bottom of page