top of page

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել

11 hours ago
1 min read


Հոկտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխել 2-ամյա երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները հայտնել են, որ երեխայի վիճակը բավարար է, իսկ նա բերվել է «սուր էկզոգեն թունավորում քացալաթթվով» ախտորոշմամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց երեխային շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխա՝ մահացած վիճակում։



Մարտունու ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, իրենց գյուղի տնամերձ հողամասում խաղալու ժամանակ 2-ամյա տղան քացաքխաթթվով լցված տարա է գտել և խմել տարայի պարունակությունը, ինչն էլ դարձել է թունավորման պատճառ։



Նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/3837
bottom of page