top of page

Ես էմոցիաների մեջ ասել եմ մի բան, որի իրավունքը չունեի. Թաթուլ Պետրոսյանի քույրը փակագծեր է բացում

11 hours ago
1 min read

Կեմերովոյում ապրող հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի՝ հայ ամուսնու՝ Թաթուլի ինքնասպանությունն ու դրան հաջորդած հայտարարությունները, զարգացումները շարունակում են մնալ ամենաքննարկվող թեման «Ինսթագրամ» սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ 27-ամյա Թաթուլի ինքնասպանությունից հետո քույրը՝ Նարինեն հայտարարեց, որ եղբոր կինը՝ Միլենեն ամուսնուն դավաճանել է նրա ամենամոտ և մանկության ընկերոջ՝ Արթուրի հետ։ Քննարկումները հասան այն բանին, որ օգտատերերը բացահայտեցին, այսօր երկարաժամկետ ազատազրկմա մեջ է գտնվում նաև Թաթուլի ավագ եղբայրը՝ կողակից կնոջը սպանելու համար։ Արձագանքելով այդ մեղադրանքներին՝ Նարինեն նշել էր, որ այդ կինը թմրամոլ է եղել, հրեշ։

Այսօր նա սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ Թաթուլի հետ կատարվածը պետք չէ կապել ավագ եղբոր հետ, նա պատժվել է արարքի համար ու կրում է պատիժը։

«Դրանք երկու տարբեր կյանք են, երկու տարբեր պատմություններ, պետք չէ խառմել մի շիլայի մեջ։ Ինձ հիմա խորը բարդ զգացում է պատել, որի հետ շատ դժվար է ապրել ու դեռ պետք է զսպել հանուն մամայի...



Ես էմոցիաների մեջ ասել եմ մի բան, որի իրավունքը չունեի։ Իհարկե, այս երկրի վրա յուրաքանչյուր մարդու համար կյանքը շատ թանկ է։ Ես հիմա ուզում եմ ընդմիջում անել, և այլևս ոչինչ չմեկնաբանել։ Բոլորիդ շնորհակալ եմ աջակցության համար»,-գրել է նա։


 
 
1/3837
bottom of page