Մոսկվա-Պհուկետ չվերթն իրականացնող ինքնաթիռը շարժիչի բռնկումից հետո վայրէջք է կատարել
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

«Ինքնաթիռը թռիչք է կատարել ժամը 21:19-ին, և կարճ ժամանակ անց շարժիչը բռնկվել է։ Օդաչուները աղետի ազդանշան են տվել և որոշել են վերադառնալ մեկնման օդանավակայան», - նշվում է գրառման մեջ։
Ինքնաթիռը մեկ ժամ պտտվել է Մոսկվայի մարզի վրայով՝ այրելով վառելիքը։ Ինքնաթիռում ընդհանուր առմամբ 425 մարդ է եղել՝ 412 ուղևոր և անձնակազմի 13 անդամ։ Նշվում է, որ տուժածներ չկան։




















