Ռուսաստանը հրադադարի պայմանների ցանկ է կազմում
- Armen Sukiasyan
- 7 hours ago
- 1 min read
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի հետ հրադադարի պայմանների առանձին ցուցակ են պատրաստելու։
«Անկասկած, հրադադարի պայմանների առանձին ցուցակ կլինի։ Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցի, թե հնարավոր զինադադարի պլանը կկազմվի որպես առանձին փաստաթո՞ւղթ, թե՞ կարտացոլվի ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրում։