Երևանում կայացել է ՀՀ- իև ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
- Dec 17, 2025
- 1 min read

Երևանում կայացել է ՀՀ- իև ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը, հայտնում են կառավարությունից
Կայացած բանակցությունների արդյունքներով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ ստորագրվել են նաև մի շարք երկկողմ փաստաթղթեր՝ Ռուսաստանի և Հայաստանի գերատեսչությունների մակարդակով։




















