top of page

Մալխաս Ամոյանը հերթական հաղթանակից հետո անցավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

  • Sep 18, 2025
  • 1 min read

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը հաղթեց Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալին՝ 5:1 հաշվով:

Ամոյանն անցավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

Ավելի վաղ Մալխաս Ամոյանը հաղթել էր Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Յըլմազին և Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բերնատեկին։

 
 
1/3751
bottom of page