top of page

Իջևանի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

  • Feb 20, 2025
  • 1 min read

Փետրվարի 19-ին Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Գետահովիտ բնակավայրում շրջագայության ժամանակ, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, 30-ամյա երիտասարդի տան հարակից ավտոտնակի մոտ հայտնաբերել են բոխենի, հաճարենի և կաղնի տեսակի՝ ընդհանուր 14 խմ փայտանյութ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Գետահովիտցի երիտասարդը փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

 
 
1/3751
bottom of page