top of page

Ապօրինի ծառահատում՝ Երևանում

  • Apr 3, 2025
  • 1 min read

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ապրիլի 2-ին տեղեկություն էին ստացել, որ Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ անհայտ անձը ապօրինի հատել է թխկի տեսակի ծառ՝ համայնքին պատճառելով 101 հազար դրամի վնաս։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել է Երևանի բնակիչ 32-ամյա երիտասարդը։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:

 
 
1/3520
bottom of page