Նարեկ Կարապետյանը չի կալանավորի․ ԿԸՀ–ն մերժեց Դատախազության միջնորդությունը
- 6 minutes ago
- 1 min read

ԿԸՀ-ն չի բավարարել Գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը:
«ԿԸՀ–ն վերադարձրել է դատախազության այն միջնորդությունը, որով պահանջվում էր համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի խափանման միջոց կալանք ընտրելուն»,–ԿԸՀ–ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ–ն նախօրեից քննում էր Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը, որն առնչվում էր Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելուն և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն




















