Սպերցյանն արդեն մարզվում է իր նոր ակումբի հետ
- 23 hours ago
- 1 min read

«Կրասնոդարի» նախկին կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը իր առաջին մարզումն անցկացրել է իր նոր թիմի՝ «Ալ-Ահլիի» հետ։ Ակումբի մամուլի ծառայությունը տարածել է տեսանյութ և լուսանկարներ։
Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Սա նրա առաջին տեղափոխությունն է այլ ակումբ։
«Կրասնոդարի» կազմում խաղացել է 2018 թվականից՝ 2024/25 մրցաշրջանում նվաճելով Ռուսաստանի առաջնությունը։ Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 30 խաղ՝ խփելով 13 գոլ և կատարելով 16 գոլային փոխանցում։
«Ալ-Ահլիի» հետ պայմանագիրը երեք տարով է, խաղացողի համար վճարել է ավելի քան 21 միլիոն եվրո։




















