Արթուր Վանեցյանը առողջական լուրջ խնդիրներ ունի. բացառիկ
- 2 hours ago
- 1 min read

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շուրջ երեք ամիս է՝ առողջական լուրջ խնդիրներ ունի։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Վանեցյանը տևական ժամանակ բուժում է ստացել արտերկրում և վերջերս է վերադարձել Հայաստան։
Ըստ մեր տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի առողջական վիճակը հանկարծակի վատացել է։ Առայժմ հստակ հայտնի չէ, թե ինչն է եղել դրա պատճառը։ Քննարկվել են տարբեր վարկածներ:
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ թեև Արթուր Վանեցյանն այժմ գտնվում է Երևանոում, նրան դեռևս երկարատև բուժում է սպասվում




















