top of page

«Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում

16 hours ago
1 min read
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իրավապահներին հրահանգ է իջեցվել ստուգումներ իրականացնել նաեւ Կապանի համայնքապետարանում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իրավապահներին հրահանգ է իջեցվել ստուգումներ իրականացնել նաեւ Կապանի համայնքապետարանում։

Համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ինչպես հայտնի է, Սյունիքում այն քչերից է, որ չի խոնարհվել Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ առջեւ, ինչպես Սյունիքի երբեմնի ընդդիմադիր մյուս համայնքապետերը։

Փարսյանի վարկանիշն էլ բավականին բարձր է, ուստի առաջիկա ընտրություններին իշխանությունը մտահոգված է այդ փաստից, ու որպեսզի Կապանը «չկորցնեն», մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում։

Թեպետ իշխանական շրջանակներից չեն բացառում նաեւ, որ հնարավոր է ինչ-որ պահի կոնսենսուսի գան Փարսյանի հետ, այդ դեպքում իրավիճակը կփոխվի։


 
 
1/3810
bottom of page