Տարածաշրջանի անվտանգnւթյունը պետք է կառուցվի առանց Իսրայելի և ԱՄՆ-ի. Իրանի խորհրդարանի խոսնակ
- 14 hours ago
- 1 min read

Տարածաշրջանի անվտանգությունը պետք է կառուցվի առանց ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցության: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Տարածաշրջանում անվտանգության բացակայության հիմնական գործոնները պետք է վերացվեն։ Անվտանգությունը պետք է կառուցվի առանց ԱՄՆ-ի և Իսրայելի։ Տարածաշրջանի երկրները կարող են երաշխավորել իրենց շահերը անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի միջոցով՝ առանց օտարերկրյա միջամտության»,- ասել է Ղալիբաֆը։




















