top of page

Սերդար Քըլըչը Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի սահմանափակումների վերացման մասին

  • May 13
  • 1 min read

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը մեկնաբանել է Հայաստանի հետ երկկողմ առևտրի վերաբերյալ սահմանափակումների վերացումը։

«Նախագահի հանձնարարականով իրականացվող թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ևս մեկ կարևոր քայլ է կատարվել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ: Մաղթում եմ, որ սա օգտակար լինի թե՛ երկու երկրների գործարար շրջանակների ու ժողովուրդների, և թե՛ մեր ողջ տարածաշրջանի համար»,- գրել է նա X-ում:

 
 
1/3750
bottom of page