top of page

Փաշինյանը առավոտ կանուխ արդեն ակնարկել էր ցավալի դեպքի մասին

  • 10 hours ago
  • 1 min read

«Խնդրում եմ՝ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները»,- այս մասին Լոռու մարզ մեկնելիս ֆեյսբուքյան եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ իրեն ուղեկցող ավտոբուսի վրաերթի մասին լուր չէր տարածվել:



«Հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի դեպքերի»,-ասաց Փաշինյանը։


Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել Քուչակ-Ապարան ճանապարհին։ Բախվել են ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենան։


Ըստ լուրերի՝ Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը Լոռի էր մեկնում Փաշինյանին ուղեկցելու համար։ Վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 12-ը՝ վնասվել։ Երեկ էլ խոշոր վթար էր տեղի ունեցել Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում, ինչի հետևանքով 6 հոգի մահացել էին, նրանց թվում նաև՝ երեխաներ։



 
 
1/3471
bottom of page