top of page

Մեր այս ծրագիրն էապես կուժեղացնի մեր բանակցային դիրքերը, սակայն Փաշինյանի կողմից այն մերժվել էր. Լևոն Զուրաբյան

  • 1 hour ago
  • 1 min read

Հայ Ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրով նախատեսված է Հայաստանն Իրանի հետ կապող երկաթուղու կառուցումը, ինչը  կլուծի կենսական խնդիրներ Հայաստանի համար։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նրա ներկայացմամբ, China Communications շինարարարական ընկերության կողմից նախագծված երկաթուղին կունենա 84 կամուրջ, 60 թունել, նախնական հաշվարկով արժեքը 3.2 միլիարդ դոլար է, ինչը էական օգուտներ կբերի նախագծի  իրականացման մեջ ներգրաված երկրների համար, նախ և առաջ Հայաստանի և Իրանի։

«Այդ երկաթուղին կկապի Ագարակը Գագարինի երկաթուղային կայարանի հետ։ Երևանից երկաթուղային կապ կհաստատվի Գավառ, Մարտունի, Ջերմուկ, Սիսիան, Կապան, Մեղրի քաղաքների հետ, ինչը կամրապանդի մեր երկրի տնտեսական,  պաշտպանական, անվտանգության համակարգը, կաշխուժացնի այդ բնակավայրերի  տնտեսական կյանքը»,- ասում է  Լ. Զուրաբյանը։

Նա ընդգծում է, որ Հայաստանը մեկ երկրի՝ Իրանի միջոցով ելք կստանա դեպի  Հնդկական օվկիանոսի նավահանգիստները, արդյունքում էապես կզարգանա Հայաստանի առևտրատնտեսական կապերը գլոբալ հարավի երկրների հետ՝ նոր  ճանապարհներ և շուկաներ բացելով հայկական արտադրության ապրանքների համար, Հայաստանը կդառնա Սև ծովը Պարսից ծոցին կապող կարևոր տրանզիտային երկիր՝ էապես աշխուժացնելով երկրի  տնտեսության զարգացման տեմպերը։

«Սակայն ավելի կարևոր են արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական էֆեկտները Հայաստանի համար,  Հայաստանը դուրս կգա Ադրբեջանի և Թուրքիայի միակողմանի կոմունիկացիոն կախվածությունից, կնվազեցվի նրանց կողմից  ճշման տնտեսական գործիքները, էապես կուժեղացնի մեր բանակցային դիրքերը և կամրապնդի մեր ինքնիշխանությունը։

Այս նախագիծը 2019 թվականին առաջարկվել է Նիկոլ Փաշինյանին, բայց մերժվել է  իր կողմից։ Իրանյան երկաթուղին Հայաստանի խելամիտ ուղին է դեպի խաղաղություն և զարգացում»,- ասում է Լևոն Զուրաբյանը։ 

 
 
bottom of page