Հայաստանում կսահմանվի «ծնողական ժամ». երեխայի հայրիկին և մայրիկին տրվում է հավասար իրավունք
- 2 hours ago
- 1 min read

Կառավարությունն առաջարկում է Հայաստանում սահմանել «ծնողական ժամ» եզրույթը: «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու մասին նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը։
Ըստ նախագծի, փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը և աշխատանքի արդյունավետությունը:
«Սահմավում է ծնողական ժամ, այսինքն կես ժամ վճարվող աշխատաժամանակ, որի դեպքում ծնողը կարող է բացակայել աշխատանքից և վճարվել»,- ասաց Լ.Քոչարյանը՝ ներկայացնելով հիմնական կատեգորիաները.
մինչև երկու երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 30 րոպե.
երեք և ավելի երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 1 ժամ.
մինչեւ 18 տարեկան՝ հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)` օրական առավելագույնը 1 ժամ (անկախ երեխաների թվից):
Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա։ Ծնողական ժամը ներառվում է աշխատաժամանակում, եւ այդ ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում՝ միջին աշխատավարձ, բացառությամբ պարգեւատրման գումարների):շ»:
Լ.Քոչարյանն ասաց, որ օրենքում շատ չեն մանրամասներ, հիմնական կագավորումները թողել են, որպեսզի գործատուի և աշխատողի միջև պայմանագրով արձանագրվի. «Օրենքով ամրագրել ենք այս իրավունքը, սակայն որ ժամին կարող են բացակայել, ինչպես, դա կարձանագրի գործատուն, ինչպես կկառավարի, որպեսզի աշխատանքը չտուժի, պետք է գործատուն և աշխատողը լուծեն իրեր միջև։
Երեխայի հորը և մորը տրվում է հավասար իրավունք, կարող են համաժամանակյա բացակայել. եթե ընտրել են, որ միասին են երեխային ուզում տանել, օրինակ, մանկապարտեզ, կարող են միասին բացակայել»։




















