top of page

Mazda-ն թարմացրել է CX-3-ը

  • Dec 13, 2025
  • 1 min read

Mazda Motor-ը փոքր-ինչ թարմացրել է CX-3 կոմպակտ քրոսովերը՝ Ճապոնիայի շուկայի համար նախատեսված իր տարբերակում։ Մեքենան ոճային փոփոխություններ չի կրել, հայտնում է Drom.ru-ն։

Սպառողների կողմից պահանջարկ վայելող ադապտիվ լուսադիոդային լուսարձակները ներառվել են 1S Urban Dresser կատարման բազային համալրման մեջ։

XD Vivit Monotone II տարբերակն այժմ ունի ապակի՝ ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթներից պաշտպանությամբ: Ավելացվել են էլեկտրական վարորդի նստատեղ և մառախուղի LED լույսեր:

Ճապոնիայում արդիականացված Mazda CX-3-ի մեկնարկային գինը 2.1 միլիոն իեն է։

 
 
1/3405
bottom of page