top of page

Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատե՞լ են

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատել են։

Կայքը այս տեղեկությունը փորձել է ճշտել անձամբ Դավիթ Առուշանյանից, նա  հեռախոսազանգը թողել է անպատասխան, իսկ Շիրակի մարզպետարանում նման տեղեկատվության չէին տիրապետում։

Նկատենք, որ այսօր կայանալու էր Շիրակի մարզպետի պաշտոնավարման մեկ տարվա հաշվետու ասուլիսը։ Մարզպետը, ըստ տարածված հայտարարության, ամփոփելու էր աշխատանքային գործունեության 1 տարին, 2025 թվականին իրականացրած աշխատանքներն ու ձեռքբերումները, ներկայացնելու էր ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Եվ մինչ լրատվամիջոցները պատրաստվում էին գնալ ու հարցեր ուղղել նրան, Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական էջում հայտարարություն տեղադրվեց՝ ասուլիսի հետաձգման մասին։

 
 
1/3196
bottom of page