top of page

«Նոա»-ն երկարաձգել է պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ

  • Jun 7, 2025
  • 1 min read

«Նոա» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ։ Այդ մասին ակումբի մամուլի ծառայությունն է հայտնել։



Նշվում է, որ իսլանդացի պաշտպանը հանդես կգա թիմում մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։



Իսլանդիայի հավաքականի կազմում 15 հանդիպման մասնակցած ֆուտբոլիստը «Նոա» էր տեղափոխվել 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ և թիմի հետ դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ, ինչպես նաև նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը և Գավաթը։



«Այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է, այստեղ է։ Առաջ շարժվենք միասին», - նշել է Թորարինսոնը՝ պայմանագիրը երկարաձգելուց հետո։



«Նոա»-ի կազմում Թորարինսոնը մասնակցել է 26 խաղի՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

 
 
1/3751
bottom of page