top of page

Էրդողանը Չինաստանում Պուտինին կհայտնի Ուկրաինայի հարցում միջնորդ լինելու պատրաստակամության մասին․ թուրքական ԶԼՄ

  • Aug 31, 2025
  • 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Չինաստանում նախատեսված բանակցությունների ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհայտարարի Անկարայի պատրաստակամության մասին՝ ցանկացած ներդրում ունենալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում, հաղորդում է թուրքական կառավարամետ «Սաբահ» թերթը։

«Էրդողանը, ինչպես Պուտինի հետ նախատեսված հանդիպման ժամանակ, այնպես էլ իր ելույթում, կշեշտի, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում», - մանրամասնել է թերթը։

 
 
1/3395
bottom of page