«Հանձնվելն ու հերթական նահանջ կատարելը էլ ինչպե՞ս է լինում»․ Հայկ Մարտիրոսյան
- Armen Sukiasyan

- 7 hours ago
- 1 min read

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդը հետ եկավ վոյաժից ու վախեցավ ժողով գումարի: Որ հանկարծ ստիպված չլինի արքնիկոլապոկոսներին կարգալուծի ու առավելևս բանադրի:
Նաև՝ բացահայտեց, որ դեռևս չհերձվածաց եկեղեցականներն, այնուամենայնիվ, առնետավազք անելու մտադրություն ունեն ու ժողով չեն ուզում գումարել, որ ռեժիմապետին չվախեցնեն:
Որ հանկարծ այդ ժողովին մասնակից իրենք` արքեպիսկոպոսները, իրենցից հեռացած հերձվածող նիկոլակոպոսներին կարգալուծելով` այլևս առհավետ չկապվեն եկեղեցուն հավատարմության իրենց ուխտին, այլ հնարավորություն ունենան` ազատ ճամբար փոխելու և իրենք էլ դառնալու նիկոլակոպոս:
Ասում է` «նկատի ունենալով բռնաճնշումները...»:
Հանձնվելն ու հերթական նահանջ կատարելն էլ ինչպե՞ս է լինում:
Տակը թրջելը կամ անդրավարտիքում կեղտոտելն էլ ինչպե՞ս է լինում:
Եկեղեցու հանձնումն էլ ո՞նց է լինում:
Ա՛յ ողորմելի, Ցռան Վերգոներ և գահակալ Ցռանագույն Վերգո, մարդ չգիտի, եկեղեցու դեմ վարվող այս ավերիչ արշավանքի համատեքստում սրանից հետո քեզ ո՞նց պաշտպանի, որ առաջին ոստիկանին տեսնելիս` սպիտակ դրոշակ ես պարզում ու ռեժիմին` հենց իր ռեժիմի գործելաոճի ու փիլիսոփայության համաձայն հանձնում այն ամենն` ինչ նա ուզում է:
Ժողովը հետաձգեցիր ու ամեն բան հանձնում ես` բացի սեփական գահից: Ու հետաքրքիր է` քո փոքրիկ ու քինոտ ուղեղով ի՞նչ ես դու մտածում. որ ամեն բան հանձնելով` գահդ կարողանալո՞ւ ես պահել»:




















