top of page

Ում խորհուրդ չի տրվում լոլիկ ուտել. Բժշկի մի քանի խորհուրդ

Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողներին, ինչպես նաև հոդատապով հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել լոլիկ ուտելուց։

Ռուս բժիշկ, սննդաբան Գալինա Վոլկովան «Ռիա Նովոստի»-ին ասել է, որ այս բանջարեղենը դանդաղեցնում միզաթթվի արտազատումը։

«Լոլիկ խորհուրդ չի տրվում ուտել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սուր փուլում: Այն պարունակում է թթուներ՝ կիտրոնաթթու և խնձորաթթու, որոնք կարող են առաջացնել այրոց և ստամոքսի ցավ, ինչպես նաև կբարձրացնեն ստամոքս-աղիքային տրակտի շարժունակությունը, ինչը կվատթարացնի հիվանդի վիճակը»,- ասել է Վոլկովան։

Սննդաբանը նշել է՝ խորհուրդ է տրվում հրաժարվել լոլիկից նաև այն դեպքում, եթե ունեք հոդատապ։ Միզաթթվի արտազատմն դանդաղումը բերում է հոդերում և երիկամներում միզաթթվի բյուրեղների առաջացման։ 

Komentarai


1/2065
bottom of page