Աբստրակտ ընտրապայքարի մեջ միակ անխոցելի ու լեգիտիմ դիրքորոշումը մասնակցությունն է
- 8 minutes ago
- 1 min read

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ես որևէ ընդդիմադիր ուժից որևէ ակնկալիք շատ վաղուց չունեմ: Էն հանցավոր ինքնավստահությունը, որն իրենց ուղեկցում է էս նախընտրական կամպանիայի ընթացքում` տեսել ենք նաև 2021թ-ին:
Միակ ակնկալիքս քվեարկության օրը անակնկալ մատուցող ու բարձր մասնակցությամբ պատասխանատվություն ստանձնող, պահանջատեր քաղաքացին է:
Ընդ որում` սա իմ հիշելով առաջին համապետական ընտրություններն են, որում այս մասնակցության դիսկուրսն այսպես ակտիվ շրջանառվում է:
Հետաքրքիր է նաև այն, որ այս դիսկուրսը գեներացնողները հիմնականում ընտրություններին չմասնակցող հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներն ու իմ նման հասարակ քաղաքացիներն են: Ուրախ եմ, որ հենց այս «կուսակցության» անդամ եմ ես:
Էս ամբողջ աբստրակտ ընտրապայքարի մեջ միակ անխոցելի ու լեգիտիմ դիրքորոշումը հենց մասնակցությունն է:
Սիրելի՛ ընկեր, բարեկամ, հարևան, խնդրում եմ, անկախ ամեն ինչից, գնա ընտրատեղամաս»։




















