top of page

«Փետրվար կամ մարտ»․ Ռուսաստանում հայտնել են՝ երբ կհանդիպեն Պուտինն ու Թրամփը

  • Feb 6, 2025
  • 1 min read

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ճեպազրույց ժամանակ հայտարարել է, որ  Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա մոտ ապագայում։

«Փետրվար կամ մարտ․ առաջ չընկնենք և երկրների ղեկավարներին հնարավորություն կտանք   համակողմանի պատրաստվել հանդիպմանը, որը տեղի կունենա շուտով», - ասել է Սլուցկին՝ պատասխանելով Պուտինի ու Թրամփի հանդիպման ժամկետի մասին հարցին։

Նա նշել է նաև, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև հանդիպման հավանականությունը «հարյուր տոկոսանոց» է, և այդպիսի  հանդիպումը ենթադրում է   պատշաճ նախապատրաստական աշխատանք, ինչն էլ այսօր կատարվում է։

«Վստահ եմ, որ նշանակալից հանդիպում է լինելու, և այն ապարդյուն չի անցնի»,- հավելել է Սլուցկին։


 
 
1/3428
bottom of page