Search
Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Պուտինի հայտարարած hրադադարն ուժի մեջ է մտել
- Armen Sukiasyan
- 11 hours ago
- 1 min read
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ավելի վաղ հայտարարված հրադադարը` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, ուժի մեջ է մտել. այս մասին հայտնում է «Известия»-ն։
Հրադադարը սկսվել է Մոսկվայի ժամանակով՝ մայիսի 8-ի կեսգիշերից և կտևի մինչև մայիսի 11-ի կեսգիշերը։
Կրեմլն ընդգծել է, որ, Ռուսաստանի կարծիքով, այս նախաձեռնությանը պետք է միանա նաև Ուկրաինան։ Հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքում ՌԴ զինված ուժերը ստիպված կլինեն համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Ինչպես նշում է kommersant.ru-ն, սրան ի պատասխան՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կողմ է երկարաժամկետ հրադադարին՝ առնվազն 30 օրով։