top of page

Սամվել Կարապետյանը կառուցող մարդ է, քանդողներն ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է։ Նարեկ Կարապետյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 4 hours ago
  • 1 min read

Մեր ազգը շատ բաժանված ազգ է՝ մեկն ընդդիմադիր է, մեկն՝ իշխանական, կան արևմտամետներ և ռուսամետներ, մեկը պահպանողական է, մյուսն՝ ազատական և այլն: Այս բաժանումը ստեղծվել է, որ մեզ հեշտ կառավարեն: Մինչդեռ միակ բաժանումը, որ մեր մեջ պետք է լինի հետևյալը պետք է լինի՝ կլինենք կառուցող, թե՞ քանդող: Այս մասին Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում ունեցած իր ելույթում ասաց Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը: 

«Երբ մարդը միայն վատ բաներն է տեսնում ուրեմն նա քանդող է: Երբ մարդիկ իրենց նախորդ տարիների ընթացքում խոսում են միայն ուրիշների թերություններից, ուրիշների վատ կողմերից: Իսկ այն մարդիկ ովքեր մարդկանց մեջ միայն լավն են տեսնում դրանք կառուցողներն են: Սամվել Կարապետյանը կառուցող մարդ է: Քանդողներն ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է»,- իր խոսքը եզրափակեց Նարեկ Կարապետյանը: 

1/2822
bottom of page