top of page

Որ քահանան գնաց, նրանց ննջեցյալին աղոթք արեց՝ նզովք է դառնալու. իրենք անթաղ պիտի մեռնեն. Տեր Ահարոն քահանա Մելքումյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 4 minutes ago
  • 2 min read
ree

Պետք է պարզապես նայել, թե Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն ինչ է ասում, և հաջորդ րոպեին Հայաստանի ղեկավարն ինչ է անում. պետք չէ շատ հեռու գնալ, News.am-ի հետ զրույցում նշել է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը՝ անդրադառնալով Արագածոտնի թեմի հոգևորականներին բերման ենթարկելու փաստին։

«Սրանից առաջ էլ Փաշազադեն հայտարարեց, թե մեր եկեղեցին տեռորիստական կազմակերպություն է, որից հետո հարձակում եղավ Էջմիածնի վրա։ Նա ինչ խոսում է, հետո սրան ասում է՝ արա։ Սա նորություն չէ։

Ասենք՝ Վեհափառը դուրս եկավ, սա մեկին բերեց, դրեց։ Կգա մի ազգային ուժ, սրա բերածին կասի՝ գիտես, դու ապօրինի ես  եկել, հիմա դու գնա, թող ուրիշը գա։ Դուք պատկերացնու՞մ եք՝ ինքը ինչի մեջ է ուզում ներքաշել եկեղեցին։ Իսկ եկեղեցին, մենք գիտենք, որ դարեր շարունակ մեր հայ տեսակը, հայ որակը պահել է։

Այսինքն՝ ինքը արմատներին է հարվածում։ Ինքը հայկականի հետ ոչ մի կապ չունի, բնականաբար, ամեն հայկական ուզում է ոչնչացնել։ Դարեր շարունակ թուրքը չկարողացավ անել, հիմա ինքը փորձում է անել, վերջին ճիգերն է գործադրում»,-ասել է Ահարոն քահանա Մելքումյանը։

Անդրադառնալով նրան, որ այս ամենի հիմքում Տեր Արամի հնչեցրած հայտարարություններն են, թե 2021-ին «իրենց հարկադրել են մասնակցել ցույցերին», Տեր Ահարոն քահանա Մելքումյանն ասել է. «Վարդան Այգեկցին ասում է՝ քահանայություն կա՝ Աստծուց է, քահանայություն կա՝ սատանայից է։ Հիմա Քրիստոսի հետ էլ 12 առաքյալ շրջեցին, մեկը սեփական շահի համար մատնեց Հիսուսին։

Առհասարակ, Հուդայի վախճանը կախաղանն է, ով ուզում է՝ լինի։ Մյուս կողմից էլ՝ չեմ կարծում, որ այդ քահանան, որ խոսել է, ցանկացել է որ նման բաներ լինեն։ Չեմ ուզում հավատալ, որ հոգևորականն ընդունակ է նման բաների։ Պարզապես սրանք օգտագործել են»։

Հարցին՝ Եկեղեցու դեմ այս քայլերը կստիպե՞ն, որ կաթողիկոսը հեռանա, քահանան պատասխանել է. «Սատանան տակից եկեղեցու դեմ աշխատել է։ Տեսեք՝ պարսկական արշավանքներ, Ավարայր, հետո արաբական արշավանքներ, նորից հալածանք եկեղեցու դեմ, նորից կրոնափոխության խնդիրներ։ Հետո նայում ենք՝ մոնղոլ-թաթարական արշավանք՝ նույն պատմությունը, հետո՝ սերջուկ-թուրքական արշավանք, էլի՝ նույն պատմությունը։ Եկեղեցին անցել է այդպիսի բաների միջով։

Պիտի հիասթափեցնեմ. Վեհափառը ամուր է կանգնած իր դիրքերում, հալածանքներ հոգևորականները տեսել են դարերի ընթացքում, հալածանքներից ոչ մեկը չի վախենում։ Մյուս կողմից էլ մենք ունենք մի բան, որն աշխարհում ոչ մեկը չունի՝ դա մեր խոսքն է։ Ես դեռ չեմ  ասել՝ դու նզովյալ լինես յոթը պորտով, հերթով թաղումներ անեն։ Դեռ չեմ ասել, բայց մի օր կասեմ, եթե համը հանեց։ Ու ով գնացել է եկեղեցու վրա, թող զգույշ մնա։ Եթե քահանա էլ գնա դրանց թաղում անի, նզովքի է վերածվելու։ Ով գնացել է եկեղեցու դեմ, եկեղեցու դուռ է փակել կամ եկեղեցականի վրա է հարձակվել, նրանց ննջեցյալին քահանան գնաց, աղոթք արեց՝ նզովք է դառնալու։ Իրենք անթաղ պիտի մեռնեն, որովհետև հայ չեն․ հայը իր ինքնության դեմ դուրս չի գա»։


 
 
1/3056
bottom of page