top of page

Գողացել են Տափերական գյուղի` Վանից բերված 13-րդ դարի ավետարանը

  • Dec 7, 2025
  • 1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տափերական գյուղի` դեռ խորհրդային տարիներից հայտնի տուն-մատուռից գողացվել է Վանից բերված «Չարխափան» Ավետարանը: Այն 13-րդ դարի Ավետարան է, որը փոխանցվել է սերնդեսերունդ։ Այսօր առավոտյան տան տերերը, ովքեր նաև մատուռի հարևանությամբ իրենց հարևանների ու համագյուղացիների հետ կառուցում են եկեղեցի, նկատել են, որ մատուռի երկաթե ճաղավանդակը, որը 4 կողմից եղել է մեխված բետոնե պատի մեջ, կոտրված է։

 
 
1/3397
bottom of page